Հրամանի համար հիմք է ընդունվել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի առաջարկը:
Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` հանրակրթական ուսումնական հաստատություններում առաջին կիսամյակի գնահատականները կամփոփվեն հունվարին:
Հայաստանում գործող նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը սկզբնապես դադարեցված էր դեկտեմբերի 8-ից մինչեւ 19-ը: Առողջապահության նախարարությունը նման առաջարկ էր արել՝ համադրելով մեկ ամսվա մոնիթորինգի տվյալները, որի համաձայն արձանագրվել է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների աճ թե դպրոցներում, թե մանկապարտեզներում, մեծացել է նաեւ բացակայությունների թիվը։
Առողջապահության նախարարության դեկտեմբերի 17-ի տվյալներով` Հայաստանում արձանագրվել էր գրիպի A[H1N1] վիրուսային վարակի լաբորատոր հաստատված 92 դեպք: Երկրում պաշտոնապես հաստատվել է «խոզի գրիպից» մահվան երկու դեպք, արձանագրվել են նաեւ մահվան մի քանի դեպքեր` գրիպի կասկածանքով, որոնց պատճառը փորձաքննությամբ դեռեւս հաստատված չէ: