Մատչելիության հղումներ

Սերբիայի, Մոնտենեգրոյի եւ Մակեդոնիայի բնակիչները Եվրամիության տարածքում կճամփորդեն առանց վիզաների


Սերբիայի, Մոնտենեգրոյի եւ Մակեդոնիայի բնակիչները վաղվանից հնարավորություն կունենան Եվրամիության երկրների մեծ մասում ճամփորդել առանց մուտքի վիզաների:

Համաձայն նոր կանոնների` բալկանյան այս երեք պետությունների քաղաքացիները իրավունք կունենան Եվրամիության տարածքում մնալ 90-ական օր յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում:

Այդ երկրների նկատմամբ Բալկաններում պատերազմների ժամանակաշրջանում` 17 տարի առաջ սահմանված վիզային ռեժիմը վերացնելու որոշումը Եվրամիությունը ընդունել է այս տարվա նոյեմբերի 30-ին:

Եվրամիության պաշտոնյաները հայտարարել են, որ նախկին Հարավսլավիայի երեք հանրապետություններին ոչ-վիզային ռեժիմի «սպիտակ ցուցակում» ընդգրկելը այդ երկրների եվրոպական ապագան հաստատող ազդանշան է:

Բալկանյան այդ երեք պետություններն էլ ձգտում են անդամակցել Եվրամիությանը, սակայն նրանից միայն Մակեդոնիան է պաշտոնապես ստացել անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG