Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավ-արեւելյան ուղղությամբ այսօր նախատեսված` ԵԱՀԿ-ի առաքելության դիտարկումը ընդհատվել է Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնող խմբի ուղղությամբ ինքնաձիգից արձակված կրակոցի պատճառով: Կրակոցն արձանագրել են դիտարկման խմբի անդամները եւ որոշել են անվտանգության նկատառումներով դադարեցնել դիտարկումը:
Հաղորդելով այդ մասին` Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայությունը միջադեպի պատճառ է համարում այն, որ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ-ի դիտորդներին դուրս չի բերել իր առաջնային գծի սահմանները` դրանով իսկ խախտելով նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը: