Այսօր երեկոյան Երեւան կժամանի Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակության կազմում են Ղարաբաղի խորհրդարանի արտաքին հարաբերությունների, սոցիալական ոլորտի հարցերի, ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման, պետաիրավական հարցերի հանձնաժողովների նախագահները, «Հայրենիք», «ՀՅԴ-Շարժում 88» խմբակցությունների ղեկավարները, ինչպես նաեւ Ղարաբաղի արտգործնախարարը եւ սոցիալական ապահովության փոխնախարարը:
Վաղը պատվիրակությանը կընդունեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նույն օրը աշխատանքը կսկսի Հայաստանի եւ Ղարաբաղի միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստը: