Մատչելիության հղումներ

Վիկ Դարչինյանը պաշտպանեց գերթեթեւ քաշային կարգում WBC եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը


Ավստրալիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը պաշտպանել է WBC եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը` շաբաթ օրը Կալիֆորնիայի Ռանչո Միրաժ քաղաքում կայացած մենամարտի երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով մեքսիկացի Թոմաս Ռոխասին:

Դրանով իսկ, ինչպես նշում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը, Դարչինյանը տոնեց իր 33-րդ հաղթանակը: Հայազգի բռնցքամարտիկը մինչ այժմ պարտվել է երկու մենամարտերում եւ մեկը ավարտել ոչ-ոքի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG