Մատչելիության հղումներ

Աբխազիայում նախագահական ընտրություններ են


Այսօր Աբխազիայում նախագահական ընտրություններ են անցկացվում։ Գործող նախագահ Սերգեյ Բաղապշից բացի ընտրություններին մասնակցում են եւս 4 թեկնածուներ։

Պաշտոնական տվյալներով ցուցակներում ընդգրկված է 140 հազար ընտրող։ Նրանցից 32 հազարը, կամ ավելի քան 20 տոկոսը՝ ազգությամբ հայեր են: Աբխազիայի հայ համայնքի խորհուրդը նոյեմբերի վերջին որոշում կայացրեց աջակցել գործող նախագահ Սերգեյ Բաղապշին:

2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի, ինչպես նաեւ Հարավային Օսիայի անկախությունը։ Վրաստանի մաս կազմող այս տարածքների անկախությունը ճանաչել են նաեւ Վենեսուելան եւ Նիկարագուան, սակայն թե՛ Աբխազիան, թե՛ Հարավային Օսիան մեծապես կախված են Ռուսաստանի տնտեսական, ռազմական եւ քաղաքական օգնությունից, իսկ բնակչության մեծամասնությունը նաեւ հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG