Մատչելիության հղումներ

Ուկրաինան ԱՄՀ-ից 2 միլիարդ դոլարի վարկ է խնդրում


Ուկրաինան դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ խնդրելով 2 միլիոն դոլարի վարկ հատկացնել երկրի «ծայրահեղ ծանր» ֆինանսական իրավիճակը հարթելու համար։

Փոխվարչապետ Գրիգորի Նեմիրան ասել է, որ վարկը ծախսվելու է ռուսական գազի պարտքը մարելուն եւ բյուջեի դեֆիցիտը ծածկելուն։

ԱՄՀ-ն անցած տարի համաձայնել էր 16.4 միլիարդ վարկ տրամադրել Կիեւին տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով, սակայն այս շաբաթ (դեկտեմբերի 10-ին) վարկի 3.8 միլիարդ դոլարի հասնող հերթական տրանշի փոխանցումը հետաձգվեց. ԱՄՀ-ն հայտարարեց, որ Կիեւը չի իրականացրել անհրաժեշտ բարեփոխումները։

Ըստ որոշ կանխատեսումների, այս տարի Ուկրաինայի տնտեսական անկումը կազմելու է 15 տոկոս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG