Անցած գիշեր հիվանդանոցներում մահացել են ռուսաստանյան Պերմ քաղաքի գիշերային ակումբում անցած շաբաթավերջին տեղի ունեցած հրդեհից տուժածներից չորսը, այսօր առավոտյան` եւս մեկը: Դրանով իսկ, հրդեհի զոհերի ընդհանուր թիվը հասավ 118-ի:
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը երեկ Պերմում այցելել է դեպքի վայր: Տեղի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նա խոստացել է պատահարի զոհերի ընտանիքներին դաշնային եւ տեղական բյուջեներից վճարել 500-հազարական ռուբլի (մոտ 17 հազար դոլար) փոխհատուցում:
Ոստիկանությունը ձերբակալել է հրդեհված գիշերային ակումբի սեփականատիրոջը եւ երկու մենեջերներին:
Պերմում տեղի ունեցածի կապակցությամբ երեկ Ռուսաստանում սգո օր էր հայտարարված: