Մատչելիության հղումներ

Ռումինիայի ընդդիմությունը բողոքարկելու է ընտրությունների արդյունքները


Ռումինիայում ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատները պատրաստվում են բողոքարկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները։

Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին ներկայիս նախագահ, կենտրոնամետ Տրայան Բասեսկուն եւ խորհրդարանի նախագահ, սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Միրչեա Ջոանան: Նախնական արդյունքներով հաղթանակում է Ռումինիայի գործող նախագահ Տրայան Բասեսկուն, ով ստաել է քվեների 50.3 տոկոսը՝ մրցակցի 49.6-ի դիմաց։

Ընտրություններից հետո երկու թեկնածուներն էլ հայտարարել են, որ իրենք հաղթանակ են տարել։ Ընտրությունների վերջնական պաշտոնական աղբյուրները հայտարարվելու են այսօր ավելի ուշ։

ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը, մատնանշելով տեղի ունեցած մի շարք ընտրախախտումներ, հիմնականում դրական են գնահատել անցկացված ընտրությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG