Մատչելիության հղումներ

Մոլդովայի խորհրդարանը կրկին չի կարողացել նախագահ ընտրել


Այն բանից հետո, երբ ընդդիմադիր Կոմունիստական կուսակցության պատգամավորները լքեցին դահլիճը, Մոլդովայի խորհրդարանում մեծամասնություն կազմող արեւմտամետ կուսակցությունների կոալիցիան զրկվեց իր կողմից առաջադրված թեկնածուին՝ Մարիան Լուպուին երկրի նախագահի պաշտոնում ընտրելու հնարավորությունից։

Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Իոն Պլեսկայի փոխանցմամբ, Մարիան Լուպուի օգտին քվեարկել են «Եվրոպական ինտեգրացիայի ալյանս» կոալիցիոն դաշինքի բոլոր 53 պատգամավորները, սակայն, Մոլդովայի սահմանադրության համաձայն, նախագահի պաշտոնում կարող է ընտրվել խորհրդարանի առնվազն 61 քվեն ստացած թեկնածուն, եւ ընտրությունը կարող էր կայանալ միայն այն դեպքում, երբ Լուպուի օգտին ձայն տային Կոմունիստական կուսակցության առնվազն 8 պատգամավորներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG