Մատչելիության հղումներ

Արգենտինայում հայկական խաչքար է տեղադրվել



Արգենտինայի Լա Պլատա քաղաքում կաթոլիկ Մայր տաճարի առջեւ գտնվող հրապարակում տեղադրվել է հայկական խաչքար:

Հայաստանից բերված խաչքարի հեղինակը Ռուբեն Նալբանդյանն է:

Շաբաթ օրը տեղի ունեցած արարողության ժամանակ ելույթ են ունեցել Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Լա Պլատայի քաղաքապետ Պաբլո Բրուերան:

Նախաձեռնությունը պատկանում է Հայկական ընդհանուր բարեգործական միությանը: Իր մասնակցությունն է բերել նաեւ Բուենոս Այրես նահանգի խորհրդարանի անդամ Սերջիո Նահապետյանը:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG