Մատչելիության հղումներ

Վախճանվել է ռուսաստանցի հայտնի դերասան Վյաչեսլավ Տիխոնովը


Ուրբաթ օրը Մոսկվայում, կյանքի 82-րդ տարում, վախճանվել է ռուսաստանցի ճանաչված դերասան Վյաչեսլավ Տիխոնովը:

Ինչպես ՒՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել են Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունից, Տիխոնովը մահացել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում` սրտի տագնապից օրեր անց:

1950-ականներից սկսած` Տիխոնովը նկարահանվել է խորհրդային եւ ռուսաստանյան տասնյակ ֆիլմերում:

Արեւմուտքում Տիխոնովը առավել հայտնի է 1967 թվականին «Օսկար»-ի արժանացած «Պատերազմ եւ խաղաղություն» ֆիլմից, որտեղ մարմնավորել է իշխան Անդրեյ Բոլկոնսկու կերպարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG