Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի հայտնի դերասանի որդին դատապարտվել է սպանության համար


Ռուսաստանցի ճանաչված դերասան Վասիլի Լիվանովի որդին` Բորիս Լիվանովը 9 տարվա ազատազրկման է դատապարտվել սպանության համար: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել են Մոսկվայի մարզի քննչական կոմիտեի քննչական վարչությունից:

34-ամյա Բորիս Լիվանովին մեղադրանք էր առաջադրվել այս տարվա հունվարին: Ըստ քննության տվյալների, Ամանորի` 2008 թվականի դեկտեմբերի 31-ի լույս 2009 թվականի հունվարի 1-ի գիշերը նա մերձմոսկովյան Խիմկիում վեճի մեջ է մտել մի քաղաքացու հետ` ի վերջո դանակի երեք հարված հասցնելով նրան, ինչի հետեւանքով տուժողը տեղում մահացել է:

Վասիլի Լիվանովի ստեղծած կերպարներից առավել հայտնի է նրա Շերլոկ Հոլմսը «Շերլոկ Հոլմսի եւ դոկտոր Վաթսոնի արկածները» ֆիլմում: Նա նաեւ հնչյունավորել է Կոկորդիլոս Գենայի կերպարը խորհրդային հանրահայտ մուլտֆիլմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG