Մատչելիության հղումներ

Իրանում թերթի խմբագիրը հետընտրական դեպքերի կապակցությամբ 9 տարվա ազատազրկման դատապարտվեց


Իրանում «Սարմայե» թերթի խմբագիր Սաիդ Լայլազը 9 տարվա ազատազրկման է դատապարտվել հունիսին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների կապակցությամբ:

Ինչպես «Ֆարս» լրատվական գործակալությանը հայտնել է Լայլազի փաստաբանը, խմբագիրը դատապարտվել է ապօրինի հավաքներին մասնակցելու եւ իր մոտ գաղտնի տեղեկատվություն պահելու մեղադրանքներով:

«Սարմայե» թերթը Իրանում արգելված է անցած ամսվանից:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG