Մատչելիության հղումներ

Հայաստանում է Պենտագոնի պատվիրակությունը


Այսօր Հայաստան է ժամանել Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղարի օգնականի տեղակալ Սելեսթա Վոլանդերի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակության անդամները հայ զինծառայողների խաղաղապահ կարողություններին ծանոթանալու նպատակով վաղը կմեկնեն Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադ:

Պենտագոնի պատվիրակության այցը կավարտվի դեկտեմբերի 4-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG