Երեկ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Իթան Գոլդրիչի հետ: Վերջինիս ուղեկցել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ Հայաստան - Թուրքիա հարաբերությունների ներկա փուլի զարգացումներին վերաբերող հարցեր:
Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի հաղորդագրության համաձայն, տեղի է ունեցել մտքերի փոխանակում «Հայաստանում ժողովրդավարության զարգացման, այդ թվում քաղբանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաեւ Հայաստանում տնտեսական ճգնաժամի խորության ու կոռուպցիայի պատճառների եւ դրա հաղթահարման հարցերի շուրջ»: