Նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից երկու ցմահ ազատազրկված դատապարտյալների փախուստի դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել քրեակատարողական հիմնարկի անվտանգության երեք աշխատակցի նկատմամբ:
Ինչպես հայտնում են Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, մեղադրանքը առաջադրվել է Քրեական օրենսգրքի 315 հոդվածի երկրորդ մասով` «պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ», որով սահմանված ամենախիստ պատիժը 5 տարվա ազատազրկումն է: