Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ժամկետները


Աթենքում ընթացող ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջեւ, որը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, երկու երկրների միջեւ նախաստորագրված արձանագրությունների վավերացման ժամկետների, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG