Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահը կմեկնի Հարավային Կորեա


Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյունգ-Օի հրավերով, դեկտեմբերի 2-ին կսկսվի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության քառօրյա պաշտոնական այցը Հարավային Կորեա:

Պատվիրակությունը հանդիպումներ կունենա Կորեայի Ազգային ժողովի նախագահի, վարչապետ Չունգ Ուն Չանի, Կորեա - Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ, երկու երկրների խորհրդարանների նախագահները կստորագրեն փոխըմբռնման հուշագիր:

Սեուլում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա GS Holdings-ի նախագահ Հո Չան Սուի եւ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Պակ Ջի Վոնի հետ, կայցելի Samsung Electronics տաղավար:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակությունը կմեկնի նաեւ Ջեջու, որտեղ հանդիպումներ կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG