Ուրուգվայի նոր նախագահ է ընտրվել նախկին ապստամբ 74-ամյա Խոսե Մուխիկան, ընտրությունների` կիրակի օրը անցկացված երկրորդ փուլում ստանալով ձայների շուրջ 53 տոկոսը:
Մուխիկան 1960-70-ական թվականներին զինված ապստամբության համար մեղադրված «Տուպամարոս» արմատական ձախ շարժման առաջնորդն էր եւ իր գործունեության համար 14 տարի անցկացրել է անազատության մեջ: Այնուհետեւ նա մեծ դեր է խաղացել «Տուպամարոս»-ը քաղաքական կուսակցության վերածելու գործում:
Մուխիկան 1970-ականներին այցելել է խորհրդային Հայաստան եւ մնացել բավական երկար` մի քանի ամիս: Նա լավ տպավորություններ ունի Հայաստանից եւ միշտ դրական է արտահայտվում Հայաստանի վերաբերյալ:
Խոսե Մուխիկան նախագահ ընտրված լատինամերիկյան երկրորդ նախկին ապստամբն է վերջին շրջանում. նրանից առաջ Նիկարագուայի նախագահ է ընտրվել նախկին սանդինիստ Դանիել Օրտեգան:
Ուրուգվայի նախագահական ընտրությունների առաջին փուլին զուգահեռ անցկացված խորհրդարանական ընտրություններում հայազգի բոլոր թեկնածուները պարտվել են, եւ նոր խորհրդարանում հայազգի պատգամավորներ չեն լինելու:
Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո