Ռուսաստանի Տվերի մարզից Արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռները Սանկտ Պետերբուրգ են հասցրել «Նեւսկի էքսպրես» գնացքի կործանման հետեւանքով զոհված ուղեւորներից 14-ի մարմինները:
Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ ուղղությամբ շարժվող «Նեւսկի էքսպրես» մարդատար գնացքի մի քանի վագոններ գծերից դուրս են եկել եւ շրջվել նոյեմբերի 27-ին: Վթարի զոհերի թիվը, ըստ պաշտոնական տվյալների, 25-ն է, 6 մարդ անհետ կորած է համարվում: Բուժօգնության է դիմել ավելի քան 80 մարդ, նրանցից 9-ը ծանր վիճակով հիվանդանոցում են:
Կատարվածի առավել հավանական պատճառ է համարվում ահաբեկչությունը: Ահաբեկչության հնարավոր փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: