Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Աթենք


Հունաստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 1-2 ը կայանալիք ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Աթենք:

Ինչպես տեղեկացնում է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, նիստի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը կունենա նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ:

Աթենքում ակնկալվող` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում որեւէ կոնկրետ բան ասված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG