Մատչելիության հղումներ

Ռուսաստանում գնացքի վթարից տասնյակ մարդիկ են զոհվել



Ռուսաստանում ուրբաթ օրը ուշ երեկոյան գծերից դուրս են եկել եւ շրջվել են Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ ուղղությամբ շարժվող մարդատար «Նեւսկի էքսպրես» գնացքի մի քանի վագոններ, կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ:

Ռուսաստանցի պաշտոնյաները հաղորդում են 30 զոհերի մասին: Վանսվածքներ է ստացել շուրջ 100 ուղեւոր:

Ռուսաստանի ազգային երկաթուղային ընկերության տնօրեն Վլադիմիր Յակունինը հայտարարել է, որ վթարի պատճառ է դարձել ռելսերի տակ տեղադրված պայթուցիկ սարքը:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ահաբեկչության հնարավոր փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG