Մատչելիության հղումներ

Ակնկալվում է, որ Աթենքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կբանակցեն չհամաձայնեցված հարցերի շուրջ


Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը ադրբեջանական գործակալություններին տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Աթենքում ակնկալվող` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կընթանան այն հարցերի շուրջ, որոնք կողմերի միջեւ համաձայնեցված չեն:

Ակնկալվում է հանդիպում նաեւ 3+2 ձեւաչափով` նախարարների եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Դեկտեմբերի 1-2-ը Հունաստանի մայրաքաղաքում կայանալիք ԵԱՀԿ-ի արտգործնախարարների նիստի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հնարավոր հանդիպման մասին ավելի վաղ հայտարարել էին ինչպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդները, մասնավորապես` ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, այնպես էլ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG