Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը եւս խոսում է պատերազմի հնարավորության մասին


Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան դիմել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական լուծմանը: 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:

«Հայկական ագրեսիայի հետեւանքով մեր ավելի քան մեկ միլիոն հայրենակիցներ տեղահանված են հայրենի հողից, իսկ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում արդեն 15 տարի շարունակվող բանակցությունները մնում են անարդյունք», - ասել է Աբիեւը պաշտոնական այցով Բաքու ժամանած Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոդգան Կլիխի հետ հանդիպմանը:

Անցած շաբաթավերջին` Մյունխենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ, նման բնույթի մի հայտարարություն էր արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG