Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Ճապոնիա


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Ճապոնիայի կառավարության հրավերով, նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այց կկատարի Ճապոնիա:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նախատեսված են Նալբանդյանի հանդիպումները գահաժառանգ Նարոհիտոյի, արտգործնախարար Կացույա Օգատայի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ելույթով հանդես կգա Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, հանդիպումներ կունենա նաեւ Ճապոնիայի խորհրդարանում եւ Ճապոնական արտաքին առեւտրի կազմակերպությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG