Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մասնակցելու նպատակով Մոսկվայում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:
Այսօր Երեւանի ժամանակով ժամը 18:30-ի սահմաններում նախատեսված է Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ, որի ժամանակ քննարկվելու են երկու երկրների խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ ներկայացված են Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը:
Հայաստանում արձանագրությունները անցած շաբաթ ներկայացվեցին Սահմանադրական դատարան, որի կողմից Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելուց հետո միայն կներկայացվեն Ազգային ժողով:
Ազա Բաբայան, Մոսկվա