Ռուսաստանը մեղմացնելու է Ուկրաինայի հետ գազային համաձայնության պայմանները, ինչը, ըստ պաշտոնական Մոսկվայի, կկանխի Եվրոպային գազի մատակարարման ընդհատումները:
Ուկրաինացի պաշտոնակից Յուլիա Տիմոշենկոյի հետ երեկ Յալթայում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը չի տուգանի Ուկրաինային նախապես համաձայնեցված ծավալներից քիչ գազ գնելու համար` տնտեսական ճգնաժամի պատճառով:
Նա ասել է, որ Ուկրաինան կատարում է իր բոլոր պայմանավորվածությունը, եւ հույս է հայտնել, որ ձմռանը գազի մատակարարման հետ կապված խնդիրներ չեն ծագի:
Պուտինը վստահեցրել է նաեւ, թե ինքը «միշտ կարող է համաձայնության գալ» Տիմոշենկոյի հետ, չնայած վերջինս «կոշտ բանակցող» է: