Մատչելիության հղումներ

Խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով քննիչ է ձերբակալվել


Խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով նոյեմբերի 18-ին ձերբակալվել է Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Լիպարիտ Սահակյանը:

Ինչպես փոխանցում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` քննիչ Սահակյանը իր վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ, կալանքի տակ գտնվող Ա. Թովմասյանի խափանման միջոցը դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի միջոցով փոփոխելու, գործի վարույթը կարճելու համար 2009 թվականի նոյեմբերի 4-ին նրանից պահանջել է 2 հազար դոլար կաշառք, որի մի մասը` 600 դոլարը ստացել է նույն օրը, իսկ մնացածը` նոյեմբերի 18-ին, ինչը ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է:

Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Գլխավոր դատախազի հրամանով կասեցվել են Թովմասյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող զինվորական դատախազության Սեւանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Գնել Մանուկյանի լիազորությունները՝ մինչեւ քրեական գործով համապատասխան վերջնական որոշման ընդունումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG