Մատչելիության հղումներ

Հայաստանում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրենը


Աշխատանքային այցով Երեւանում է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տնօրեն Յանեշ Լենարչիչը, ում այսօր ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան - ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համագործակցությանն առնչվող հարցեր, կարեւորվել է գրասենյակի աջակցությունը ընտրական գործընթացների բարելավման եւ դիտորդական առաքելություն իրականացնելու հարցում:

Էդվարդ Նալբանդյանն ու Յանեշ Լենարչիչը անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին եւ այդ ոլորտում ձեռնարկվող քայլերին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԺՀՄԻԳ-ի տնօրենի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հակահայկական ու ազգային թշնամանք սերմանող քարոզչության վրա` նշելով, որ դա ԵԱՀԿ-ի չափանիշների բացահայտ խախտում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG