Մատչելիության հղումներ

Յալթայում հանդիպում են Ռուսաստանի եւ Ուկրաինայի վարչապետները


Հինգշաբթի օրը Յալթայում հանդիպում են Ռուսաստանի եւ Ուկրաինայի վարչապետները:

Ուկրաինայի կառավարության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն դեռ կիրակի օրն էր հայտարարել, որ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումների հիմնական թեման լինելու է ռուսաստանյան գազի գինը եւ դրա մատակարարումների կանոնակարգումը:

Չորեքշաբթի օրը սակայն` Կիեւից Ղրիմ մեկնելուց առաջ, Տիմոշենկոն հայտարարել է, թե «գազի թեման յալթյան բանակցությունների օրակարգում ընդհանրապես չի ընդգրկվել»:

Մի քանի ամիս առաջ Տիմոշենկոյին եւ Պուտինին հաջողվեց այս հարցում ընդհանուր հայտարարի գալ` առաջիկա 10 տարիներին ռուսաստանյան գազի անխափան մատակարարումների կանոնակարգման շուրջ երկկողմ համաձայնագիր կնքելով:

Ներկայումս պաշտոնական Կիեւի եւ Մոսկվայի միջեւ առկա հիմնական խնդիրը սպառված գազի դիմաց վճարումների ուշացումը եւ ուկրաինական կողմից պարտքերի կուտակումն է, ինչը, շատերի կարծիքով, կարող է հանգեցնել նոր էներգետիկ ճգնաժամի եւ որպես հետեւանք` դեպի Եվրոպա ռուսաստանյան զազի մատակարարումների դադարեցման, ինչպես եղավ այս տարեսկզբին:

Յուլիա Տիմոշենկոն, սակայն, կտրականապես բացառել է իրադարձությունների զարգացման նման սցենարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG