Մատչելիության հղումներ

Թուրք դպրոցականը Ֆրանսիայում պատժվել է Հայոց ցեղասպանությունը մերժելու համար


13-ամյա թուրք Մուսթաֆա Դողանը ֆրանսիական Նանսի քաղաքում ժամանակավորապես զրկվել է դպրոց հաճախելու իրավունքից` Հայոց ցեղասպանության ուրացման համար:

Պատմության գրավոր քննության ժամանակ 1915 թվականի իրադարձություններին եւ Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին ի պատասխան թուրք դպրոցականը գրել է. - «Եթե նույնիսկ դա տեղի է ունեցել, նրանք արժանի էին դրան»:

Քննությունից հետո դպրոցի ղեկավարությունը զանգահարել է Դողանի հորը եւ անհապաղ հանդիպում պահանջել` հայտարարելով, որ նրա որդին խախտում է ֆրանսիական օրենքը: Ի վերջո, կարգապահական կոմիտեն երկու օրով արգելել է Մուսթաֆա Դողանին դպրոց հաճախել` պահանջելով այդ երկու օրերի ընթացքում ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը:

Թուրքական «Զաման»-ը նշում է նաեւ, որ Ֆրանսիայի խորհրդարանը 2001 թվականին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2006 թվականին Ազգային ժողովը ընդունել է Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը, որը, սակայն, անցած երեք տարվա ընթացքում դեռ չի արժանացել Սենատի հավանությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG