Գերմանիայում դատարանը մեղադրանք է առաջադրել նախկինում նացիստական «Էս-Էս»-ի անդամ 90-ամյա մի անձնավորության դեմ, ում անունը չի հրապարակվում։ Նա մեղադրվում է ներկայիս Ավստրիայի տարածքում 1945 թվականին առնվազն 57 հրեաների սպանության մեջ։ Զոհերի մարմինները հայտնաբերվել էին 1995 թվականին։
Պատերազմից հետո մեղադրվողը փոխել էր իր անունն ու ազգանունը, ինչը նրան օգնել է տասնամյակներ շարունակ թաքնվել արդարադատությունից։
Պատերազմից հետո մեղադրվողը փոխել էր իր անունն ու ազգանունը, ինչը նրան օգնել է տասնամյակներ շարունակ թաքնվել արդարադատությունից։