Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր Անկարայում ընդունել է թուրք - ամերիկյան խորհրդի ներկայիս նախագահ Բրենթ Սքոուքրոֆթին եւ Ռիչարդ Արմիթեջին, ով 2010 թվականի հունվարի 1-ին ստանձնելու է խորհրդի նախագահի պաշտոնը։
Ըստ «Անադոլու» լրատվական գործակալության` հանդիպումը դռնփակ էր եւ մամուլին լրացուցիչ որեւէ տեղեկություն չի հաղորդվել։
Արմիթեջը նախկին զինվորական է, ծառայել է Վիետնամում, աշխատել է որպես նախագահ Ռոնալդ Ռեյգանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական, բարձր պաշտոններ է զբաղեցրել Պենտագոնում, իսկ 2001 թվականին նշանակվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ ու այդ պաշտոնում աշխատել մինչեւ 2005 թվականը։
Պետական ծառայությունն ավարտելուց հետո Ռիչարդ Արմիթեջը 2006 թվականին դարձել է Conoco-Phillips մասնավոր նավթային ընկերության գործադիր տնօրենների խորհրդի անդամ։