Մատչելիության հղումներ

170 վրացի զինվոր այսօր մեկնել է Աֆղանստան


Georgian Times պարբերականի փոխանցմամբ, Վրաստանի զինված ուժերի երկրորդ ցամաքային բրիգադի 23-րդ գումարտակը` 170 զինվոր, այսօր ծառայության է մեկնել Աֆղանստան։ Նրանց ճանապարհել է Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան։

Խաղաղապահներին ծառայության գործուղելու առիթով երեկ Վազիանիի ռազմակայանում տեղի է ունեցել հրաժեշտի հանդիսավոր արարողություն։

Վրաց զինվորները ծառայելու են Աֆղանստանում անվտանգության միջազգային աջակցության ուժերի կազմում` ֆրանսիացի խաղաղապահների հետ։

2010 թվականի փետրվարին Աֆղանստան կմեկնի եւս 170 վրացի զինվոր։ Նրանք խաղաղապաղ գործողություններ են իրականացնելու ամերիկյան ուժերի հետ համատեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG