Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Սլովենիան կհամագործակցեն «Հարավային հոսք» գազատարի կառուցման հարցում


Ռուսաստանն ու Սլովենիան, այսօր ավարտված բանակցությունների արդյունքում, համաձայնության են հանգել «Հարավային հոսք» գազատարի կառուցման շուրջ, որը նախատեսում է ռուսական, հնարավոր է նաեւ միջինասիական գազը հասցնել Եվրոպա՝ շրջանցելով Ուկրաինան։

Ըստ այսօր կողմերի միջեւ ստորագրված պայմանագրի, Սլովենիան համաձայնել է իր տարածքը տրամադրել խողովակաշարի կառուցման եւ գազի տարանցման համար։

Ավելի վաղ նման համաձայնություն էին հայտնել Բուլղարիան, Սերբիան, Հունգարիան եւ Հունաստանը։

Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, այժմ Կրեմլը բանակցություններ է վարում Ավստրիայի հետ:

Ակնկալվում է, որ հաջորդ տարի նախագծին մասնակցելու շուրջ որոշում կկայացնի նաեւ Խորվաթիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG