Մատչելիության հղումներ

Պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում


Ռուսաստանի պաշտպանության նախարարության զինամթերքի պահեստներից մեկում՝ Ուլյանովսկ քաղաքի մերձակայքում, երեկ տեղի է ունեցել պայթյուն, որին հետեւած հրդեհը մարելիս զոհվել են երկու զինծառայողներ:

Ենթադրվում է. որ պայթյունը տեղի է ունեցել զինամթերքի ոչնչացման ժամանակ: Դրա հետեւանքով արտադրամասերից մեկում բռնված հրդեհը տարածվել է նաեւ հարեւանությամբ գտնվող զորամասի շինությունների վրա:

Արդեն այսօր վաղ առավոտյան հրդեհը ամբողջությամբ մարվել է: Մարման աշխատանքներին մասնակցող զինծառայողներից 2-ը զոհվել են: Չորս տասնյակից ավելի մարդիկ դիմել են բշժկական օգնության:

Այժմ դեպքի վայրում աշխատում են Պաշտպանության նախարարության ականազերծողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG