Մատչելիության հղումներ

Մոսկվայում երկու մանկահասակ աղջնակներին լուսամուտից դուրս նետած զինվորականը ձերբակալվել է


Մոսկովյան զինվորական դատարանը ձերբակալման որոշում է կայացրել սպա Նիկոլայ Զախարկինի նկատմամբ, ով երեկ բարձրահարկ շենքի 8-րդ հարկից ցած է նետել իր հետ ապրող կնոջ երկու դուստրերին։

Նախաքննությունը պարզել է, որ զինվորականը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ եւ հանցագործությունը կատարել է խանդի հողի վրա։ Երկու աղջնակների մայրը այդ պահին տանից բացակայել է։

Զախարկինը իրեն մեղավոր չի ճանաչում։ Երկու աղջիկները ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG