Մատչելիության հղումներ

Եվրամիությունը դուրս է եկել տնտեսական ճգնաժամից


Եվրամիության տնտեսական անկումը կանգ է առել։ Այսօր հրապարակված տվյալներից հետեւում է, որ այս տարվա երրորդ եռամսյակում Եվրամիության 27 երկրների միջին տնտեսական աճը կազմել է 0.2 տոկոս։ Ընդ որում, Եվրամիության 16 երկրներում, որտեղ շրջանառվող դրամը եվրոն է, տնտեսական աճի ցուցանիշները ավելի բարձր են՝ 0.4 տոկոս։

Փորձագետները, սակայն, նշում են, որ ակնկալում էին տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր, մինչդեռ, Եվրամիության մի շարք երկրներում, օրինակ՝ Իսպանիայում, տնտեսական անկումը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG