Թուրքիայում ձերբակալվել է այդ երկրի ռազմածովային ուժերի գնդապետ Դուրսուն Չիչեկը` կառավարությանը տապալելու փորձի մեղադրանքով։ Hurriyet-ի փոխանցմամբ, Չիչեկի ձերբակալության որոշումը կայացրել է Ստամբուլի քրեական դատարանը՝ հայտնի «Էրգենեկոն» խմբավորման գործի քննիչների կողմից անցկացված հարցաքննության արդյունքում։
Հունիսին թուրքական Taraf թերթը հրապարակել էր մի փաստաթուղթ, որը, իբր, կազմվել էր Չիչեկի կողմից եւ իրենից ներկայացնում էր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը հեղինակազրկելու եւ կառավարությունը տապալելուն ուղղված գործողությունների ծրագիր։
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը կասկածի տակ է առել փաստաթղթի իսկությունը։ Գլխավոր շտաբի պետ Գեներալ Իլկեր Բաշբուղը հայտարարել է, որ այս ամենը ընդամենը նպատակ ունի «հեղինակազրկել զինված ուժերին»։