Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը խոստանում է պաշտպանել միջուկային օբյեկտները


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ Թեհրանը միջոցներ ձեռք կառնի՝ պաշտպանելու իր միջուկային օբյեկտները։ Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ահմադինեջադը նաեւ ասել է, որ իր երկրի միջուկային ծրագրի կանսեցումը «իմաստ չունի» եւ, որ Թեհրանը «բարձր մակարդակի» բանակցություններ է վարում ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։

Ահմադինեջադը նշել է, որ Իրանի առջեւ «կարեւոր հարցեր» են դրված, այդ թվում՝ արդյո՞ք պետք է ընդունել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկները՝ իրանական ուրանը արտասահմանում հարստացնելու վերաբերյալ։

Չորեքշաբթի Ռուսաստանը, որտեղ նախատեսվում է իրագործել իրանական ուրանի հարստացումը, Թեհրանին հորդորել է դրականորեն արձագանքել այդ առաջարկներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG