Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը այցելեց Շվեյցարիա


Նոյեմբերի 10-ին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարճատեւ պաշտոնական այցով մեկնել է Շվեյցարիա, որտեղ հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, Հայաստանի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում էին երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ։

Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Շվեյցարիայի միջնորդությանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել Շվեյցարիային՝ միջնորդական ջանքերի համար:

Այցելության շրջանակներում Շվեյցարիայի կառավարության ընդունելությունների պալատում Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Քալմի-Ռեյը ստորագրել են երկու երկրների միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց առնչվող համաձայնագրեր։

Այսօր Հայաստանի արտգործնախարարը վերադարձել է Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG