Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի վերջին կրկին կայցելեն տարածաշրջան


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) մինչեւ նոյեմբերի վերջ կրկին կայցելեն ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան, Trend գործակալությանը տեղեկացրել են ամերիկյան համանախագահի գրասենյակից։

Ռոբերտ Բրադկեի գրասենյակից հայտնել են, որ համանախագահների այցի նպատակը նոյեմբերի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպումն է։ Այս մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել միջնորդների նախորդ այցի ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG