Բեռլինի պատի անկումից 20 տարի անց Արեւելյան Եվրոպայի բնակչության մի զգալի մասը համոզված է՝ հասարակարգի փոփոխությունն իրենց համար միայն բացասական հետեւանքներ ունեցավ։ Այս մասին են վկայում Pew Research հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները։
Pew Research-ի տվյալներով, Հունգարիայի բնակչության 72, Բուլղարիայի եւ Ուկրաինայի բնակիչների 62 եւ ռուսաստանցիների 45 տոկոսը պնդել է, թե սոցիալիզմի տարիներին իրենց երկրներում տնտեսական կացությունն անհամեմատ ավելի բարվոք էր։ Այս առումով, Արեւելյան Եվրոպայի նախկին սոցճամբարի երկրների ցանկում բացառություն են կազմում Չեխիան ու Lեհաստանը։ Այս երկրներում հարցվածների մեծ մասը պնդել է, թե վերջին 20 տարիներին շարքային քաղաքացիները շատ ավելի բարեկեցիկ կյանքով են սկսել ապրել, քան սոցիալիզմի շրջանում։