Մատչելիության հղումներ

Հունգարիան աջակցում է Հայաստանի անդամակցությանը Եվրամիությանը


Հունգարիայի նախագահ Լասլո Շոյոմը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Եվրամիությանը միանալու Հայաստանի ջանքերին:

Իր երկրի դիրքորոշման մասին Շոյոմը հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Բուդապեշտում երեկ կայացած հանդիպման ժամանակ:

Շոյոմը ասել է նաեւ, որ թեեւ Հայաստանի նախագահը առաջին անգամ է այցելում Հունգարիա, այս երկրում հայկական համայնքը դարերի պատմություն ունի:

Հունգարիայի նախագահը կոչ է արել շարունակել երկողմ տնտեսական, մշակութային եւ քաղաքական հարաբերությունները:

Սերժ Սարգսյանը եռօրյա պաշտոնական այցով Հունգարիա էր ժամանել կիրակի օրը:

Ավարտելով այցը՝ Հայաստանի նախագահը այսօր մեկնել է Հունգարիայից եւ արդեն ժամանել է Կալինինգրադ (Ռուսաստան):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG