Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Բալաշի հետ


Հունգարիա պետական այցով ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցող պատվիրակության կազմում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է իր հունգարացի գործընկեր Պետեր Բալաշի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն, Հայաստանի եւ Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են քննարկել են երկկողմ փոխգործակցության մի շարք ոլորտներին վերաբերող հարցեր, քննարկել են Եվրամիությունում ընթացող գործընթացները եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի վերջին զարգացումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG