Մատչելիության հղումներ

Թուրքիայում «խոզի գրիպից» մահվան դեպքերի թիվը հասել է 27-ի


Թուրքիայում H1N1 վիրուսից մահացել է եւս չորս մարդ։ Այսպիսով այդ երկրում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 27-ի։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարարությունը։

Թուրքիայում H1N1 վիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի 24-ին, զոհերի թիվը կտրուկ կերպով աճել է անցած շաբաթվա ընթացքում։

Նոյեմբերի 2-ից Թուրքիայում սկսվել է առողջապահության ոլորտի աշխատակիցների եւ ուխտագնացության նպատակով Մեքքա մեկնողների պատվաստումը։ Կառավարական ծրագրով նախատեսվում է պատվաստել մինչեւ 28 միլիոն մարդու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG