Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել են հանդիպել այս ամիս


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընդունել են մինչեւ նոյեմբերի վերջը երկկողմ հանդիպում անցկացնելու` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկը: Այդ մասին ասված է տարածաշրջան իրենց վերջին այցի արդյունքների վերաբերյալ համանախագահների հայտարարությունում:

«Երկու նախագահներն էլ վերահաստատեցին քննարկումները շարունակելու իրենց պատրաստակամությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ հետագա առաջընթացի նպատակով: Նրանք ընդունեցին համանախագահների առաջարկը` կազմակերպելու իրենց հերթական երկկողմ հանդիպումը` վեցերորդ նման հանդիպումը այս տարվա ընթացքում, մինչեւ նոյեմբերի վերջը», - ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում:

Համանախագահներ Յուրի Մերզյլակովը, Բեռնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն նշում են նաեւ, որ նախագահների առաջիկա հանդիպման վայրը եւ ժամկետը դեռ պետք է հաստատվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG