Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջադրվել են 19 թեկնածուներ


Հունվարի 17-ին Ուկրաինայում անցկացվելիք նախագահական ընտրություններում առաջադրվել են 19 թեկնածուներ: Ուրբաթ կեսգիշերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դադարեցրել է առաջադրման փաստաթղթերի ընդունումը:

Ինչպես ԿԸՀ-ից փոխանցել են ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը` թեկնածուների գրանցման գործընթացը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 13-ը:

Առաջադրված թեկնածուների թվում են երկրի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն, Ռեգիոնների կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը, ներկայիս վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, Գերագույն ռադայի ներկայիս խոսնակ Վլադիմիր Լիտվինը եւ նախկին խոսնակ Արսենի Յացենյուկը, պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն, կուսակցությունների ղեկավարներ, պատգամավորներ, գործարարներ եւ այլոք:

2004 թվականին Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկներում ընդգրկված էր 24 թեկնածուի անուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG