Մատչելիության հղումներ

Գրիգոլ Վաշաձեն հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից


Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, ով նախկին խորհրդային դիվանագետ է, չորեքշաբթի օրը հայտարարել է, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից եւ իր ռուսաստանյան անձնագիրը ուղարկել է Կրեմլ:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` Վաշաձեի այս մեկնաբանությունները հետեւել են նրան Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ Պետդումայի պատգամավորներից մեկի նախաձեռնությանը: Պետդուման այս շաբաթ մերժել է այդ նախաձեռնությունը, ինչի առնչությամբ Վաշաձեն լրագրողներին ասել է, թե «Պետդուման մի փոքր ուշացավ», քանի որ արդեն նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` հրաժարվելով այդ երկրի քաղաքացիությունից. - «Ես այն անձնագրի հետ դրել եմ ծրարում եւ ուղարկել: Դրանով իսկ, իմ ռուսաստանյան քաղաքացիությունը ավարտված է»:

51-ամյա Գրիգոր Վաշաձեն Վրաստանի եւ Ռուսաստանի երկքաղաքացիություն ուներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG